ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Երևանի ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ

Երևանի ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ
21.04.2017 | 15:59

«Քարոզչությունը սկսվելու է Էրեբունի վարչական շրջանից, զբաղվելու ենք ակտիվ քարոզչությամբ, նախընտրել ենք ուղղակի բակային հանդպումների քարոզչությունը ու յուրաքանչյուր քարոզչական օր կհանդիպենք 4-6 բակերում»,- ասաց ՀՀԿ խոսնակը։ Նա նշեց, որ ՀՀԿ-ի թեկնածուի՝ գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանի ու Երևանի քաղաքացիների միջև միջնորդներ պետք չեն։


Էդուարդ Շարմազանովի խոսքով, ավագանու ընտրություններում գործելու է ՀՀԿ 460 ենթաշտաբ։ «Քարոզչական թիմը պատրաստ է, որևէ մեկի հետ նպատակ չունենք լեզվակռվի մեջ մտնելու, մենք քաղաքակիրթ մրցապայքարի կողմնակից ենք»,- ընդգծեց Է. Շարմազանովը։

Դիտվել է՝ 1354

Մեկնաբանություններ